«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Երանի՛ երկնքին

Երանի՛ երկնքին
07.11.2026 | 11:46

Երբեմն կյանքի ճանապարհը ստիպում է ընտրություն կատարել՝ սրտին ծանր, բայց
անխուսափելի։
Նրանք գնացին՝ վախը սրտի խորքում թաքցրած, բայց հայրենիքի հանդեպ անսահման սերը կրծքում կրելով։ Գիտեին՝ վտանգ կա, գիտեին՝ վերադարձը երաշխավորված չէ, բայց գնացին՝ մեր վաղվա օրը պաշտպանելու։
Վեց տարի է անցել, բայց ցավը դեռ կոկորդս է սեղմում։ Մեր թղթերին խաղաղություն են գրում, մեր սրտերին՝ ոչ։
Արյունը լեզու չունի, բայց խոսում է… Խոսում է մեր տղաների անվերջ բացակայության, անպատասխան աղոթքների ու լռության մեջ թաքնված ճիչերի մասին։ Նրանք անմահացան մեր հիշողություններում, աղոթքներում ու սրտերում։
Գնացին, որովհետև երբ հողդ վտանգված է, երբեմն այլ ճանապարհ չի մնում․ կա միայն գոյության կամ սխրանքի ուղին։ Եվ եթե երբևէ մոռանանք նրանց անունները, քամին կբերի, հողը կհիշեցնի, երկինքն էլ երբեք չի լռի…
Արդեն վեց տարի… Եվ երկինքը դեռ մեր տղաների աչքերով է նայում աշխարհին։
Երանի՛ երկնքին,
որ շահեկան դուրս եկավ…
Նվիրվում է յուրաքանչյուր զինվորի, ով իր կյանքը տվեց, որպեսզի մենք ապրենք։
Հավերժ խոնարհումով ու երախտագիտությամբ՝

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ